Եթե ռուսը չլինի, թուրքը հինգ րոպեում կվերցնի Հայաստանը. Շիրակի մարզի բնակիչ

14 Հուլիսի 2026, 19:30

Կարծիք

Շիրակցիները Հայաստանը Թուրքիայի համար համարում են «օվկիանոսի մեկ գդալ ջուր», որը «նվաճելը» րոպեների հարց է:

«Եթե ռուսը չլինի, Թուրքիան հինգ րոպեում կվերցնի Հայաստանը, իսկ մեր ջրերն ու ռեսուրսները կյուրացնի։ Մենք պետք է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենանք։ Իհարկե, պետք է շփվել ու ամրապնդել կապեչը բոլոր հարևանների և բոլոր պետությունների հետ, բայց ոչ թե այսպես՝ «վազեցինք Եվրոպա, հետո վազեցինք Ռուսաստան»։ Ես դա չեմ ընդունում։ Հայը պիտի մնա Հայաստանում և բոլորի հետ խելացի հարաբերություններ կառուցի»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Անդրադառնալով Հայաստան-Ռուաստան ներկայիս հարաբերություններին՝ հարցվածներից մեկն ասել է․

«Լսում ենք, որ գազը կարող է մի քանի անգամ թանկանալ։ Այդ դեպքում ի՞նչ է անելու հայ ժողովուրդը, ինչպե՞ս է ապրելու, ձմեռն ինչպես են անցկացնելու բազմանդամ ընտանիքները։ Եվրոպան ի՞նչ է տալիս մեզ, ո՞վ է Եվրոպան։ Ճիշտ է, հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, բայց նա եղել է մեր դաշնակիցը։ Եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի ու մեր տներն ավերվեն, ո՞ւր ենք գնալու։ Արցախցիները թողեցին իրենց տներն ու եկան Հայաստան, իսկ մենք ո՞ւր ենք գնալու։ Մեր թշնամին կարող է հասնել մինչև Երևան։ Ես լուծում չեմ տեսնում Ռուսաստանի հետ կապերը խզելու մեջ։ Ավելի ճիշտ է հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, քան մեզ ցեղասպանած թուրքի հետ»։