Սա եվրոպական քարոզչական խմբի ժամանումն է ընտրություններից առաջ․ Սերգեյ Ստանկևիչը՝ ԵՄ գագաթնաժողովի մասին
05 Մայիսի 2026, 21:30
Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Փորձագետի կարծիքով՝ գագաթնաժողվը կարելի է դիտարկել որպես եվրոպական քարոզչական թիմի ժամանում Հայաստանի ընտրություններից առաջ։
«Առանձնապես ուրախանալու բան չկա։ Կարևոր է հասկանալ, թե ինչու է այս գագաթնաժողովն անցկացվում հենց Հայաստանում և հենց այս պահին: Դա, ըստ էության, եվրոպական քարոզչական թիմի այցն է Հայաստանի ընտրություններից առաջ։ Նմանատիպ ֆորում նախկինում անցկացվել է Մոլդովայում՝ նույնպես ընտրությունների նախաշեմին, և այն ուղեկցվել է Մայա Սանդուի աջակցությամբ։
Այժմ էլ նմանատիպ քայլ է արվել՝ օգնելու համար Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուն և նրա կուսակցության մեծամասնության պահպանմանը Հայաստանի խորհրդարանում։ Ահա սա է դրա գործնական նպատակը։ Այդ նպատակի շուրջ հյուսված են բազմաթիվ հռետորական հայտարարություններ, որոնց հետևում իրականում ոչինչ չկա, և որոնք մեկ ամիս անց կմոռացվեն։ Ոչ մի նշանակալի բան այնտեղ չի տեղի ունեցել», -ասել է Ստանկևիչը։