Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին
31 Հոկտեմբերի 2023, 20:40
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/10/31182959/eu_flags.jpg)
Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց:
«Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ: