Եվրոպան մեզ պատժեց, մեզ խաբեց. Արթուր Խաչիկյան
10 Մայիսի 2025, 00:20
Եվրոպան մեզ պատժեց, մեզ խաբեց, ասեց՝ չի թողնի, որ Ղարաբաղը հայաթափվի, բայց որևէ ռեալ օգնություն չցուցաբերեց։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Մենք պետք է հարցեր տանք Եվրոպային։ Ի՞նչ իրավունքի հիման վրա թույլ տվեցիք, որ 120 հազար հայ դուրս գա Ղարաբաղից, ինչո՞ւ չմիջամտեցիք։ Թուրքիան ահաբեկիչներ բերեց։ Ի՞նչ արեցիք։ Ոչինչ։ Զարմանալ պետք չէ։ Նույն մեր շատ սիրելի Մակրոնը խոսում է ազատության, եղբայրության, հավասարության մասին, սակայն Ելիսեյան պալատում ընդունում է ահաբեկչին, գրկախառնվում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նա ի՞նչ իրավունք ունի մեզ ասել՝ ինչո՞ւ ենք գնում զորահանդեսին»,- նշեց Արթուր Խաչիկյանը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է պատասխան տա, այլ ոչ թե Հայաստանը պարզաբանի, թե ինչու է գնում Մոսկվա։