ԵԽԽՎ-ում ահազանգել են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և իշխանությունների ճնշումների մասին

28 Սեպտեմբերի 2026, 20:48

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրան հանրային ու միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանի իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և կոպտորեն միջամտում նրա ներքին գործերին։

«Բնականաբար, ես չեզոքություն եմ պահպանում հայաստանյան քաղաքական գործընթացների նկատմամբ և միանում եմ այս քննարկումների ընթացքում արդեն հնչած այն տեսակետներին, որոնք դատապարտում են ցանկացած արտաքին միջամտություն»,— նշել է Լին։

Միևնույն ժամանակ, եվրոպացի գործիչն առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել հենց գործող կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ որդեգրած քաղաքականության և վերաբերմունքի համատեքստում։

Էդվարդ Լին հիշեցրել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին «աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է», որն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ըստ պատգամավորի՝ այդ սպառնալիքը բխում է ոչ թե արտաքին թշնամուց, այլ հենց սեփական պետությունից։

Հիմա եթերում