Գլենդելում ներկայացրել եմ այն ծրագրերը, որոնք պատրաստվում եմ իրականացնել․ Դավիթ Մնացականյան

01 Մայիսի 2026, 23:45

Քաղաքականություն

Հունիսի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում սպասվում են քաղաքային խորհրդի անդամի ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցելու է 12 թեկնածու, որոնցից 9-ը հայեր են։

Alpha News-ն այսօր զրուցել է Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու Դավիթ Մնացականյանի հետ։

«Երեկ մեր քարոզարշավի սկիզբն էր, և շատ ուրախ եմ, որ համայնքում մեծ աջակցություն եմ վայելում։ Քարոզարշավին ներկա գտնվեցին իմ գործունեությանը ծանոթ մարդիկ։ Նրանց ներկայացրել եմ այն ծրագրերը, որոնք պատրաստվում եմ իրականացնել կամ արդեն իրականացրել եմ Գլենդելում։ Եվ շատ ուրախ եմ, որ մարդիկ հակված են ընտրելու այնպիսի թեկնածուների, որոնք կատարել են որոշակի աշխատանքներ»,- նշել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրություններն ազդելու են նաև հարակից շրջաններում ապրող հայերի վրա։

«Այս պահին թեկնածուների միջև թեժ մրցակցություն է ընթանում։ Ցավոք սրտի, հայ թեկնածուներից ես միակն եմ, որ յոթ ամիս մասնակցում եմ Գլենդելի խորհրդի նիստերին, և պարբերաբար բարձրաձայնում եմ քաղաքում առկա խնդիրների մասին։ Ես կցանկանայի, որ մյուս թեկնածուներն էլ ներկա լինեին, քանի որ խոստումներ տալ կարող են բոլորը, բայց պետք է դրանք նաև գործի վերածել»,- եզրափակել է Դավիթ Մնացականյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։