Գորիսի, Տեղի, Տաթևի բնակիչները «ՏաԹևեր» ճոպանուղու մոտ ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ պատանդների
03 Մարտի 2025, 15:30

«ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում քաղաքացիները բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների:
Նրանք կոչ են արել Հայաստանի կառավարությանն ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր հայրենակիցներին վայրկյան առաջ Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։