Գյումրիում ձերբակալվել է 102-րդ ռազմաբազայի զինծառայող

29 Սեպտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

Գյումրիում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի 25-ամյա զինծառայող Մաքսիմ Բ․-ն։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,2 գրամ թմրամիջոց։

Հայտնաբերված նյութի առգրավման փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։