Հաջիևին ասել եմ՝ պահն է վերջնականացնել պայմանագիրը և ազատել ձերբակալվածներին․ Մայք Ուոլց

16 Մարտի 2025, 22:55

Քաղաքականություն

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: X սոցիալական ցանցում նման գրառում է արել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Այս շաբաթ Ադրբեջանում զրուցել եմ նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ քայլ են կատարել և համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը։ Հաջիևին ասել եմ, որ պահն է վերջնականացնել պայմանագիրը, ազատել ձերբակալվածներին և տարածաշրջանը դարձնել ավելի անվտանգ ու բարգավաճ։

Ամերիկայի ոսկե դարաշրջանը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- գրել է նա։