ՀԱՊԿ երկրները նախկինի պես Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ. Լավրով
30 Հունիսի 2025, 14:10

ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանը համարել միության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների պահպանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, անշուշտ, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր պարտավորությունների պահպանում, որոնք բխում են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից, ի դեպ, ներառյալ անդամավճարների վճարումը»,- ասել է Լավրովը:
Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մասնակիցներն «ի գիտություն են ընդունել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»։