Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել են Պյատիգորսկի հայ համայնքի կանանց խորհրդի նախագահ Թամարա Քեշիշյանին
13 Մայիսի 2025, 19:45

Պյատիգորսկ քաղաքի Ազգային մշակույթների տունը հունական համայնքի հետ համատեղ Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել են Պյատիգորսկի հայ համայնքի կանանց խորհրդի նախագահ Թամարա Բաղդասարի Քեշիշյանին: Այս մասին հայտնում է համայնքի թաղապետարանը։
Թամարա Քեշիշյանը, ում մանկությունը համընկել է Հայրենական մեծ պատերազմի և դրան հաջորդած հետպատերազմյան ծանր տարիներին, իր հոգում միշտ պահում է այդ սարսափելի ժամանակի հիշողությունները:
«2,5 տարեկանում նա արդեն զգացել է ռազմական ժամանակների բոլոր դժվարությունները։ Ըստ նրա պատմությունների՝ փոքր երեխաներին խրամատներում թաքցնում էին ռմբակոծությունից, ներքնակներ էին գցում և պատսպարում ինչպես կարող էին։ Թամարա Քեշիշյանը իրեն երկար տարիներ նվիրել է արվեստին և մշակույթին ծառայելուն՝ աշխատելով քաղաքի ժողովրդական ստեղծագործության տանը։ Հետագայում նա դարձել է Պյատիգորսկի կանանց շարժման վետերան և Պյատիգորսկի հայկական համայնքի կանանց խորհրդի նախագահ», — ասված է համայնքի հաղորդագրության մեջ:
