Հայ ֆուտբոլասերները երկրորդ օրն է` տապալում են ակումբային հանդիպումները

01 Մարտի 2025, 20:59

Սպորտ

Հայ ֆուտբոլասերները պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը և արդեն երկրորդ օրն է՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ակցիաներ են անում։

Այսօր կեսօրին «Վան»-«Ալաշկերտ» ակումբների հանդիպմանը, ինչպես նաև «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպմանը երկրպագուները վառել են գունավոր ֆայերներ՝ վանկարկելով «Հեռացի՛ր»՝ ուղղված ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։

Ի պատասխան երկրպագուների գործողությունների՝ ՀՖՖ-ն կոչ է անում դադարեցնել ակցիաները և նման գործողություններ չձեռնարկել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղերի ժամանակ, քանի որ դա սպառնում է մարզադաշտի որակազրկմամբ: