Հայ ֆուտբոլիստ Ժորդի Մոնրոյ Արարատը դարձել է Կոլումբիայի չեմպիոն

«Ինդեպենդիենտե Սանտա Ֆե»-ն փլեյ-օֆֆի եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Մեդելին»-ին: Իսկ հաղթական գոլը խփել է 39-ամյա ֆուտբոլիստ Ուգո Ռոդալեգան:
«Ուիգան»-ի նախկին հարձակվողը վնասվածք է ստացել, սակայն խաղադաշտից հեռանալուց առաջ հասցրել է գոլ խփել՝ վազելով մեկ ոտքի վրա: Նա դարձել է լիգայի լավագույն ռմբարկուն՝ 10 գոլով։ «Սանտա Ֆե»-ի կազմում հերթական գավաթն է նվաճել 29-ամյա կոլումբիական ծագումով հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի աջ պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը:
Ժորդի Արարատը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում: Սա նրա երկրորդ չեմպիոնությունն է Կոլումբիայում: Ավելի վաղ նա չեմպիոն էր դարձել 2016 թվականին նույն ակումբի հետ:

