Հայ համայնքն աշխատում է Հայաստանի և Բրազիլիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ․ Վարդինե Քալաջյան
08 Մայիսի 2025, 22:30
Բրազիլիայում ապրում է մոտ 40 000 հայ, շատերը տեղափոխվել են դեռևս 1923 թվականին։ Այստեղ հիմնականում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից տեղահանված մարաշցիները։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի Բրազիլիայի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Քալաջյանը։
«Ունենք ընդամենը մեկ հայկական դպրոց, եկեղեցի, որը միավորում է հայերին։ Վերջին 10-15 տարին սրբազան Նարեկ Բերբերյանը փորձում է ամեն առիթով հավաքել հայ երիտասարդներին, տարբեր միջոցառումներ կազմակերպել»,- պատմել է Քալաջյանը։
Նրա խոսքով՝ համայնքն աշխատում է Հայաստանի և Բրազիլիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ։ «Փորձում ենք նաև այնպես անել, որպեսզի Բրազիլիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը կառավարական մակարդակով։ Այդ ուղղությամբ շատ աշխատանք կա»,- հավելել է նա։
Վարդինե Քալաջյանը նշել է նաև, որ սփյուռքը միշտ Հայաստանի թիկունքին է։
Մանրամասները՝ տեսանյութում։