Հայաստան է ժամանել ԵՄ առաջին փորձագիտական առաքելությունը՝ քննարկելու վիզաների ազատականացման հարցը
13 Փետրվարի 2025, 12:06

Հայաստան է ժամանել Եվրամիության առաջին փորձագիտական առաքելությունը՝ քննարկելու վիզաների ազատականացումը: Այս մասին հայտնում է Armenian Business Portal տելեգրամյան ալիքը։
Փորձագետները սկսելեն վերլուծել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման ներկա իրավիճակը և պահանջները։
Մինչև փետրվարի 14-ը նրանք հանդիպումներ կանցկացնեն և կգնահատեն առանցքային ասպեկտները, ներառյալ միգրացիոն գործընթացները, կենսաչափական փաստաթղթերըև թվայնացումը: Աշխատանքի արդյունքները կօգնեն որոշել վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա քայլերը։