«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են համագործակցության մասին քննարկումները․ Լևոն Քոչարյան

24 Հունիսի 2026, 17:22

Քաղաքականություն

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են համագործակցության մասին քննարկումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը:

«Քննարկումներ կան, երբ որ հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան լինի, դա կարվի, հիմա ես առաջ չընկնեմ»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երկու դաշինքների առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել, բայց այստեղ խնդիր չի տեսնում։

«Եթե կարիք լինի հանդիպելու, կհանդիպեն, հեռախոսով կարող են զրուցել, այստեղ որևէ խնդիր չկա»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի պատգամավորը։