Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կապված են արտաքին քաղաքական պահանջների հետ․ Իշխան Սաղաթելյան
25 Օգոստոսի 2026, 11:46
Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում իրականացվող խուզարկությունները իշխանությունների հակապետական ծրագրի մասն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ երկրում ընթացող գործընթացներն ունեն ավելի խորքային պատճառներ, որոնք կապված են արտաքին քաղաքական պահանջների հետ։
«Հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, ավելի խորքային հասկանալ՝ ի՞նչ է կատարվում։ Իրականում կառավարության ղեկին հայտնված անձը հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը և էթնիկ զտումը լեգիտիմացնելու, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով այսպես կոչված «Չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին։ Այս ճանապարհին նա նաև բացահայտ հայտարարել է Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։