Մենք լուրջ ենք տրամադրված, պայքարի մեջ ենք և հետքայլ չենք անելու․ Ռոբերտ Քոչարյան

29 Մայիսի 2026, 15:05

Քաղաքականություն

Եթե հիմա ոչինչ չփոխենք երկրում, լրջագույն հարցերի առաջ ենք կանգնելու։ Այս մասին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ժողովուրդ ջան, վստահ եղեք՝ ինչ ասում ենք, անում ենք։ Մեր թիմը և՛ փորձառու է, և՛ իր խոսքի տերը։ Մենք լուրջ ենք տրամադրված, պայքարի մեջ ենք և հետքայլ չենք անելու։ Հասկանում ենք, որ այս պահը ճակատագրական է։ Եվ եթե հիմա ոչինչ չփոխենք երկրում, լրջագույն հարցերի առաջ ենք կանգնելու»,- նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկրաշարժի գոտում։