Հայկ Հարությունյանը Հայաստանը ներկայացրել է Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսում

20 Մայիսի 2025, 15:45

Հայեր

Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքում՝ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի է ունեցել օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էր շուրջ 500 մասնակից։ Մասնակից երկրներն էին ԱՄՆ-ը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Հայաստանը, Ճապոնիան, Քուվեյթը, Լիբանանը, Իրաքը, Իրանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բելառուսը։

Հայաստանը ներկայացրել է ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը։

Իր զեկույցում Հայկ Հարությունյանը ներկայացրել է Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։ Զեկույցի վերջում հնչել են գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն է հայտնել հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Հիմա եթերում