Հայկական ընկերությունները կարող են սկսել յոգուրտներ արտադրել արտասահմանյան ավիաընկերությունների համար. Ալեքսեյ Գերգալո

12 Հունիսի 2025, 20:15

Տնտեսություն և Բիզնես

Հայկական ընկերությունները կարող են սկսել արտասահմանյան ավիաընկերությունների համար յոգուրտներ և այլ սննդամթերք արտադրել: Այս մասին հայտնել է ռուսական «Կեյտերինբուրգ» ընկերության միջազգային զարգացման տնօրեն Ալեքսեյ Գերգալոն։

Եկատերինբուրգում գործող «Կեյտերինբուրգ» ընկերությունը հայաստանյան շուկա է մուտք գործել 2021 թ.՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային առաքելության աջակցությամբ։ Այսօր այն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մատուցում է սննդի ծառայություններ՝ ռուսական, հայկական և արտասահմանյան մի շարք ավիափոխադրողների համար:

Ընկերությունը որոշել է նման արտադրանք պատվիրել տեղական արտադրողներից։ Դրա համար հայկական ձեռնարկություններին անհրաժեշտ կլինի նոր արտադրական գծեր հիմնել: