Հետևե՛ք դարերի խորքից եկող գինու պատմությանը, և գրեթե յուրաքանչյուր արահետ ձեզ կտանի Հայաստան. Wine Enthusiast

01 Հունիսի 2025, 10:30

Մշակույթ

Գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և ճանապարհորդության մասին պատմող հանրահայտ «Wine Enthusiast» ռեսուրսը հոդված է հրապարակել հայկական գինեգործության հարուստ պատմության, ինչպես նաև խաղողի 9 տեսակների մասին, ինչը կօգնի հասկանալ, թե ինչ է հայկական գինին:

«Ինչպես նկարագրում է Ծննդոց գիրքը, երկիրը, որը գտնվում է հարավում՝ Իրանի, արևմուտքում՝ Թուրքիայի և արևելքում՝ Ադրբեջանի միջև, աշխարհի առաջին խաղողի վազերի ծննդավայրն է: Երբ Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, նա տնկեց խաղողի մի քանի որթատունկ: Պատմաբան ուսանողները գիտեն, որ ձյունածածկ գագաթը, անկախ նրանից, որ ներկայումս գտնվում է հարևան Թուրքիայի սահմաններում, Հայաստանի նշանակալի խորհրդանիշներից է»,-ասվում է հոդվածում:

Հրապարակման մեջ նշվում են խաղողի հետևյալ սորտերը՝ Ոսկեհատ, Խաթուն, Կանգուն, Գառան Դմակ, Արենի Նուար, Տիգրանի, Հաղթանակ, Կախեթ, Թոզոտ։

Հիմա եթերում