Հուզիչ տեսարան` դատարանի բակում

15 Ապրիլի 2026, 01:16

Քաղաքականություն

Այսօր բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան է բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։ Դատարանը թույլատրել է բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար քաղցած կամ մորը կարոտած։

Հիշեցնենք այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցը։ Կուսակցությունը նրա նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական և շեշտում է դա Սամվել Կարապետյանից Փաշինյամի վախի հերթական դրսևորումն է։