Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթել է Նդոնգենին և նվաճել IBA Pro չեմպիոնական գոտին
02 Հուլիսի 2025, 23:06
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) պրոֆեսիոնալ ռինգում շարունակում է մնալ անպարտելի: Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions Night մրցաշարում նա 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին (33-7):
32-ամյա Բաչկովն իններորդ ռաունդում հակառակորդին անկյուն է քշել, մի շարք դիպուկ հարվածներով ծնկի բերել նրան, ինչից հետո Նդոնգենիի թիմը սպիտակ սրբիչ է նետել ռինգ՝ ընդունելով պարտությունը:
Այս հաղթանակով Հովհաննես Բաչկովը նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանել իր WBA Continental տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում սա նրա ութերորդ հաղթանակն էր, որոնցից յոթը նա տարել է նոկաուտով: