Հռոմում տեղի է ունեցել «Հայաստան. ավելի քան 2000-ամյա պատմություն» խորագրով գրքի շնորհանդեսը

04 Մարտի 2025, 19:36

Հայեր

Փետրվարի 28-ին Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ակումբում (Circolo degli Esteri) անցկացվել է Գուլիելմո Մարիանիի և Ռոբին Ֆոայի «Հայաստան. ավելի քան 2000-ամյա պատմություն» խորագրով երկլեզու՝ իտալերեն և անգլերեն գրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակները մանրամասն անդրադարձել են իրենց կողմից արված աշխատանքին՝ ներկայացնելով Կովկասում, Փոքր Ասիայում և Իտալիայում առկա հայ մշակույթի ողջ համայնապատկերը:

Ինչպես տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից, ողջույնի խոսքով է հանդես եկել դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը:

Ելույթ են ունեցել նաև Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Մարկո Կլեմենտեն, ով կիսվել է ՀՀ-ում աշխատած տարիներին Հայաստանի, հայ մշակույթի մասին իր ունեցած տպավորություններով: