Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

04 Հունիսի 2025, 13:35

Կրթություն

Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Արծաթը նվաճել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, բրոնզե մեդալներ են նվաճել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանցիներ Ալեքս Գրիգորյանը և ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) և Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան):

Օլիմպիադային մասնակցել են 36 երկրներից ավելի քան 860 աշակերտներ: Հայաստանը ներկայացրել է 11 հոգանոց թիմը: