Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը. Արաղչի

16 Հունիսի 2026, 13:30

Քաղաքականություն

Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հունիսի 19-ին՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հավատարմագրված դեսպանների, գործերի ժամանակավոր հավատարմատարների և արտասահմանյան ու միջազգային առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Արաղչին արտգործնախարարին ներկայացրել է արտաքին քաղաքականության վերջին զարգացումները, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ Իսլամաբադի հուշագրի մանրամասները։