Իրանի նոր ռազմական դոկտրինը փոխում է խաղի կանոնները տարածաշրջանում․ Գրիգոր Բալասանյան

Իրանի հաղթանակը նշանակում է, որ տարածաշրջանում փոխվում են խաղի կանոնները։ Այս մասին Alpha News-ի տաղավարում նշել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվել է հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր, որի կետերը հիմնականում վերաբերվում են Լիբանանին։ Այսօր ԱՄՆ փորձագետները նշում են, որ Թրամփի վարած ձախողված քաղաքականության արդյունքում մեծ վտանգ կա, որ ԱՄՆ-ը կարող է հեռանալ Մերձավոր Արևելքից, ինչն անմիջականորեն կապված է նաև Հարավային Կովկասի և «TRIPP»-ի հետ»,- նշել է միջազգայնագետը։

Բալասանյանի խոսքով՝ Թեհրանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում կան կարմիր գծեր։

«Իրանի կողմից ընդունված վերջին ռազմական դոկտրինը տարածաշրջանում փոխում է խաղի կանոնները։ Դիմադրության առանցքի անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում Իրանի վրա։ Դա նշանակում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնել այն վայրերին, որտեղից վտանգ է զգում»,-հավելել է Բալասանյանը։

Միջազգայնագետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում վստահաբար քննարկվել է նաև «TRIPP»-ի հարցը, որի մասին շուտով կլսենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում