Իշխանությունը գործընթացը տեղափոխել է քաղաքական դաշտ․ Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

31 Օգոստոսի 2026, 11:47

Քաղաքականություն

Իշխանությունները դիմում են «կանխակալ հանրայնացման» մարտավարությանը՝գիտակցելով մեղադրանքի թույլ լինելը դատական ատյաններում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով երկրորդ նախագահին առաջադրված քրեական մեղադրանքի իրավական հիմքերին։

«Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, այսպես կոչված, հանրայնացման գործընթացը: Գործող իշխանություններն այս գործընթացն արդեն իսկ տեղափոխել են քաղաքական դաշտ: Դրա պատճառը մեկն է՝ ժամանակակից զարգացումներում առկա «կանխակալ հանրայնացումը»: Հասկանալով, որ դատական ատյաններում խնդիրներ են ունենալու, փորձում են շոկային ինֆորմացիա բերել, որպեսզի հետո, եթե ինչ-որ բան չստացվի, ասեն՝ դատավորն էր մեղավոր», — նշել է Օրբելյանը:

Հիմա եթերում