Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն այցելել է Գորիս. տեսանյութ

02 Հոկտեմբերի 2023, 13:32

Քաղաքականություն

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն այցելել է Գորիս, որտեղից տեսաուղերձ է հրապարակել:

Նա հիշեցրել է Արցախում էթնիկ զտումներից փախած և Գորիս ժամանած հազարավոր հայերի մասին:

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից բացի, միջոցներ են ձեռնարկվում զսպելու սպառնալիքներն Ադրբեջանից: