Ժան Բեքիրյանն առաջին հայն է, ով որակավորվել է DP World Tour-ին մրցաշարում

11 Փետրվարի 2025, 19:25

Հայեր | Սպորտ

Ֆրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը դարձել է Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որին հաջողվել է անցնել հեղինակավոր DP World Tour մրցաշարի Doha Golf Club խաղադաշտի առաջին երկու որակավորման փուլերը:

2025 թվականի մրցաշրջանում DP World Tour-ը հյուրընկալել է 41 երկրների խաղացողների։ Բեքիրյանն իր ելույթի շնորհիվ կշարունակի պայքարը հեղինակավոր մրցաշարում։

«Ամեն ինչում առաջինը հեշտ չի տրվում, բայց ես շատ ուրախ եմ։ Ես երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար», — ասել է Բեքիրյանը։

Նշենք, որ նախորդ տարի Ժան Բեքիրյանը Ֆրանսիայի մարզական քաղաքացիությունը փոխել է հայկականի: