ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից
21 Սեպտեմբերի 2026, 09:45
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, որի շուրջ «խոսում է» ընկերության հետ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գրում է Azatutyun.am-ը։
«Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, ու մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», — հայտարարել է նախարարը։