Կրասնոդարի ՌՀՄ-ն շարունակում է բարեգործական օգնություն ցուցաբերել բռնի տեղահանված արցախցիներին

06 Փետրվարի 2024, 19:35

Հայեր

Կրասնոդար քաղաքի Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է բարեգործական օգնություն ցուցաբերել Կուբանի մարզ տեղափոխված արցախցի բռնի տեղահանված հայրենակիցներին: Այս մասին հայտնում է ՌՀՄ Տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ օգնությունը ներառում է կանոնավոր բժշկական և հոգեբանական աջակցություն, աշխատանք գտնելու հարցում օգնություն, անվճար իրավաբանական խորհրդատվություն, տան համար անհրաժեշտ իրերի ձեռքբերում, ինչպիսիք են մանկական օրորոցները, անվասայլակները, ծալովի բազմոցները, անկողնային հավաքածուները, տաք հագուստն ու կոշիկները երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև տարբեր նվերներ և միջոցառումներ երեխաների համար, ներառյալ հայկական կինոյի սեանսները քաղաքային կինոթատրոններում:

«Կրասնոդարի ՌՀՄ-ն ամեն օր հոգ է տանում այն հայրենակիցների մասին, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում», — ասվում է հրապարակման մեջ: