Կրասնոդարում փողոցներից մեկը կանվանակոչվի հայ գիտնական Լևոն Օրբելու անունով

28 Հուլիսի 2023, 12:00

Հայեր

Կրասնոդարի քաղաքային դումայի որոշմամբ շրջկենտրոնի փողոցներից մեկը հանվանակոչվի հայ ականավոր գիտնական Լեոն Օրբելու անունով։

Լեոն (Լևոն) Աբգարովիչ Օրբելի (1882 — 1958) — ռուս և խորհրդային ականավոր ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից, ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ Հեղինակ է ավելի քան 130 բնօրինակ գիտական աշխատությունների:

Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Պավլովի անվան (1937) և ԽՍՀՄ պետական (1941) մրցանակներով, Մեչնիկովի անվան ոսկե մեդալով (1946), ինչպես նաև Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։