Լևոն Կոնդակչյանը և Բոգդան Անտոնյանը ոսկի և արծաթ են նվաճել Տրոշևի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարում

28 Նոյեմբերի 2023, 19:30

Հայեր | Սպորտ

Արմավիրում կայացել է Ռուսաստանի հերոս գեներալ Գենադի Տրոշևի հիշատակին նվիրված սամբոյի համառուսաստանյան մրցաշարը։

sochi.mk.ru-ի փոխանցմամբ՝ Լևոն Կոնդակչյանն առաջինն էր մինչև 98 կգ քաշային կարգում։ Եվս մեկ՝ արծաթե մեդալ նվաճել է Բոգդան Անտոնյանը (ավելի քան 98 կգ)։

Երկու մարզիկներն էլ օլիմպիական հերթափոխի թիվ 24 մարզադպրոցի սաներ են, նրանք հանդես են եկել 15-17 տարիքային խմբում: