Լոս Անջելեսում բացվել է Անդրեյ Շուգարովի և Արմենակ Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը

05 Հունիսի 2025, 23:30

Հայեր | Մշակույթ

Լոս Անջելեսի «Սարյան» մշակութային կենտրոնում բացվել է վաստակավոր նկարիչ Անդրեյ Շուգարովի և քանդակագործ Արմենակ Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքում ողջունելով արվեստասերներին՝ «Սարյան» մշակութային կենտրոնի հիմնադիր Աշոտ Գեղամյանն իր գոհունակությունն է հայտնել նման հրաշալի ցուցադրության առիթով:

Անդրեյ Շուգարովն էլ նշել է, որ ինքն ու Արմենակ Վարդանյանն արդեն 50 տարվա ընկերներ են, բայց սա առաջին դեպքն է, որ համատեղ ցուցահանդես են բացում:

Ցուցահանդեսի մասնակիցների թվում էր նաև դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը: