Լուռ է նաև ՀՀ իշխանությունը. Արտակ Մկրտչյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին

28 Փետրվարի 2025, 17:35

Քաղաքականություն

Լուռ է նաև ՀՀ իշխանությունը: Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» միավորման անդամ Արտակ Մկրտչյանն՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջին:

«Ցավոք սրտի, այսօր աշխարհը լուռ է: Մենք կազմակերպեցինք ակցիա, մեզ հետ վերցրել ենք ՄԱԿ անդամ երկրների դրոշները, նրանք լուռ հետևում են, թե ինչպես է Ադրբեջանում տեղի ունենում ապօրինի, շինծու դատավարություն՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս հայ գերիների մասով: Փորձում ենք այս կերպ աշխարհին դիմել ու ցույց տալ, որ մենք անտարբեր չենք: Ինձ թվում է, այս անտարբերությունը գալիս է նաև ՀՀ իշխանություններից, որովհետև նրանք էլ են լուռ, մեր գերիների ու անհետ կորածների ճակատագրերի հարցերով ոչ մի քայլ չեն անում»,- ասել է Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով: