Մադլեն Շարաֆյանի մուլտֆիլմը՝ համաշխարհային վարձույթում
«Էլիո» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է տղայի մասին, որին այլմոլորակայինները սխալմամբ նշանակում են երկրի դեսպան, հունիսի 20-ին հայտնվել է համաշխարհային վարձույթում: Այս տիեզերական պատմությունը դարձել է տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը:
Նախագծի ռեժիսորներից մեկը Մադլեն (Մեդդի) Շարաֆյանն է՝ առաջին հայուհին, ով լիամետրաժ մուլտֆիլմ է նկարահանել Pixar ստուդիայի համար։ Նրա ներգրավվածությունն այս նախագծում դարձել է կարևոր հանգրվան թե՛ հայկական սփյուռքի, թե՛ հենց ստուդիայի համար։
Մուլտֆիլմում նաև էպիզոդիկ դերում հանդես է եկել ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը։