Մահացել է ՈՒՀԱ-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան

17 Հուլիսի 2026, 17:13

Մշակույթ

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) երկարամյա ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան։ Նա հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի կինն էր։

ՈՒՀԱ միջազգային ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Կյանքից հեռացել է մի կին, որի անունը դարձել էր ՈՒՀԱ-ի խորհրդանիշը։ Նա կոտրում էր կարծրատիպեր, ճանապարհ հարթում հաջորդ սերունդների համար, Ալեքսանդր Վասիլևիչի հավատարիմ զինակիցն էր և մշտապես օրինակ էր ծառայում սկսնակ ՈՒՀԱ-ականների համար»։