Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08 Մայիսի 2026, 15:29

Քաղաքականություն

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակներում՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործողությունները կապված են մի շարք քրեական հոդվածների հետ։

Aravot.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Մարալիկի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինը։ Խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակարանում և գրասենյակում։