Մոսկվան Երևանից նամակ է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց»-ից դուրս բերելու մասին․ Պեսկով
12 Մարտի 2024, 13:33
Ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։