Միասնաբար կտրելու ենք այս ողբերգության, զիջումների շղթան. Իշխան Սաղաթելյան
08 Մայիսի 2026, 19:00
Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախավորված։ Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ։
Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը կազմված է 6 սկզբունքից։
«Այդ սկզբունքներն են՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։ Այս արժեքների, սկզբունքների վրա հիմնված մենք միասնաբար, այս թիմով, մեր ծրագրով կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան»,- նշել է Սաղաթելյանը։