Մինչև չասեմ՝ «բավական է»․ Թրամփը՝ Իրանի դեմ հարվածների մասին
15 Հուլիսի 2026, 10:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կշարունակի ռմբակոծել Իրանը, իսկ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կհարվածի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չգնա բանակցությունների։
Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի որոշել դադարեցնել դրանք։
«Վաղը գիշեր մենք նրանց շատ հզոր հարվածներ կհասցնենք։ Հաջորդ գիշեր կրկին շատ հզոր հարվածներ կհասցնենք, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ իսկապես վատ կլինի, քանի որ հաջորդ շաբաթ հերթը կհասնի էլեկտրակայաններին, կամուրջներին։ Մենք շարքից դուրս կբերենք նրանց բոլոր էլեկտրակայանները, կկործանենք բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հրաժարվել է հայտնել՝ արդյոք պատրաստվում է զինվորականներ ուղարկել իրանական Խարկ կղզին գրավելու համար։