Միրզոյանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը
14 Հունիսի 2025, 15:49

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում քննարկումների առնչությամբ։