Մոսկվայի դասական նվագախումբը Գառնիի տաճարի մոտ կատարել է հայկական ժողովրդական «Ծիծեռնակ» երգը

30 Մարտի 2024, 16:25

Մշակույթ

Մոսկվայի դասական նվագախումբը Հայաստանի տարածքում պահպանված նախաքրիստոնեական դարաշրջանի և հելլենիստական դարաշրջանի միակ հուշարձանի՝ Գառնիի հնագույն տաճարի մոտ կատարել է հայկական ժողովրդական «Ծիծեռնակ» երգը։

Մոսկվայի դասական նվագախումը ներկայացնում է տարբեր կոմպոզիտորների և տարբեր ոճերի երաժշտություն։ Նվագախմբի անդամները միջազգային մրցույթների դափնեկիրներ են, որոնք իրենց հեղինակային գործիքավորմամբ նվագում են «երաժշտություն բոլորի համար»: