Մոսկվայում տեղի է ունեցել միասնական աղոթք ՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

15 Հուլիսի 2026, 21:47

Քաղաքականություն

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք ՝ ի պաշտպանություն գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի, որն այս պահին Հայաստանում գտնվում է կալանքի տակ:

Գագիկ Ծառուկյանին աջակցելու էին եկել տարբեր մասնագիտությունների և սերունդների ներկայացուցիչներ՝ իրենց համերաշխությունն արտահայտելու, ինչպես նաև միասնականությունն ու աջակցությունը ցույց տալու նպատակով։

Պատարագի ընթացքում հավաքվածներն աղոթել են արդարության, ուժի և ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար: Մասնակիցների խոսքով ՝ Գագիկ Ծառուկյանը միշտ օգնել է մարդկանց և նկատելի հետք թողել բազմաթիվ ընտանիքների կյանքում: Աղոթքի մասնակիցները գործարարին մաղթել են տոկունություն, համբերություն և ուժ՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը կստանա արդարացի լուծում։

Աղոթքի մասնակիցների թվում էր նաև «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը, որն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին:

«Մենք այստեղ ենք հավաքվել՝ Գագիկ Ծառուկյանին աջակցելու, նրան քաջառողջություն և շուտափույթ ազատություն մաղթելու համար»,- ասել է Աբրահամյանը: