Մոսկվայում տեղի կունենա դաշնակահար Թոնի Կարապետյանի մենահամերգը

07 Մարտի 2025, 17:27

Հայեր | Մշակույթ

Մարտի 8-ին Մոսկվայի Վինտաժ երաժշտության տանը տեղի կունենա դաշնակահար Թոնի Կարապետյանի համերգը: Համերգին դաշնակահարը կներկայացնի իր «Matte Jazz» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է փոփ երաժշտության, սոուլի, ֆանկի և էյսիդ ջազի համադրություն:

Թոնի Կարապետյանը հայտնի ջազ դաշնակահար է, կոմպոզիտոր և գործիքավորող։ Նա Ալեքսեյ Կոզլովի ակումբի անդամ է, «Радио Jazz»-ի կողմից արժանացել է «Տարվա երաժիշտ» կոչմանը: Թոնին կրթություն է ստացել այնպիսի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Berklee College of Music-ը (Բոստոն), Musicians Institute-ը (Լոս Անջելես) և New School-ը (Նյու Յորք)։