Մարտի 20-ին Մոսկվայի Ֆրանգուլյան պատկերասրահում տեղի կունենա էթնո-ֆյուժն և ջազ ոճի հայտնի հայ երաժիշտ, երգիչ Նարեկ Գևորգյանի համերգը:
Նարեկի հետ ելույթ կունենա դաշնակահար, կոմպոզիտոր, ILUGDIN TRIO նախագծի հիմնադիր Դմիտրի Իլուգդինը: Համերգը «Медиа&Арт» ակումբային երեկոյի մի մասն է: