Նիկոլին ճանապարհենք, ամեն ինչ լավ է լինելու․ հարցում Արագածոտնի մարզում
16 Հուլիսի 2026, 14:30
«Սամվել Կարապետյանը ավելի վստահելի է, քան Նիկոլ Փաշինյանը»,- նման կարծիք է հայտնել Արագածոտնի մարզում անցկացված հարցման մասնակիցներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակցի խոսքով՝ ղեկավարի նպատակը պետք է լինի քաղաքացիներին աջակցելը և ժողովրդի կյանքի պայմանները բարելավելը։
«Հենց Նիկոլին ճանապարհենք, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ փոխվելու է»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Բնակիչներից մեկն էլ ընդգծել է, որ երկրի ղեկավարը թույլ մարդ է, և այդ պատճառով իր թերացումների համար մեղադրում է ժողովրդին։