Փաշինյանի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ցանկացած գնով քանդելն է․ Միխայիլ Խազին
06 Օգոստոսի 2026, 21:30
Տնտեսագետ Միխայիլ Խազինը Alpha News-ին տված մեկնաբանությունում գնահատել է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներն ու Հայաստանի համար Եվրամիության իրական հնարավորությունները։
Փորձագետի խոսքով՝ ՀՀ-ում իշխանության է եկել մի մարդ, որի նպատակն է խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ այն սպասումները, թե Եվրոպան կկարողանա փոխհատուցել հնարավոր կորուստները, իրական հիմքեր չունեն։
«Հայաստանում իշխանության է եկել մի մարդ, որի խնդիրն է ցանկացած գնով այս տարածքը դուրս բերել Ռուսաստանի վերահսկողությունից։ Դա նրա խնդիրն է, և նա այն լուծում է ցանկացած գնով», — ասել է Խազինը։