Փաշինյանը հրճվում է, որ Էրդողանն իրեն «լայք» է տալիս․ Լևոն Պարոնյան

Չեմ կարծում, որ ժեստիկուլյացիայի մասնագետ պետք է լինել՝ հասկանալու համար ժողովի ընթացքում Փաշինյանի «body language»-ը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց «Օրակարգ» թերթի խմբագիր Լևոն Պարոնյանը։

«Մի դեպք աչքի ընկավ, երբ զրույցի ընթացքում Էրդողանը «լայքի» նշան էր ցույց տալիս, և Փաշինյանը խոնարհ կախում էր գլուխը, հրճվում, որ Էրդողանն իրեն «լայքիկ» է տալիս։ Որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ են խոսել Ալիևն ու Փաշինյանը, բայց յուրահատուկ ինչ-որ բանի չեմ սպասում։ Ժամանակ են ձգում։ Այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, նույնիսկ Փաշինյանի վարչակազմը չի կարողանալու դա իրենց մատուցել, որովհետև ի վերջո պետք է այդ ամենը բացահայտվի։ Մինչև հիմա այդ բանակցությունների փոքր մասն է, որ բացահայտվել է ժողովրդին։ Շատերս կարծում ենք, որ այնտեղ այնպիսի կետեր կան, որ Փաշինյանի վարչակազմի չի ցանկանա հրապարակել՝ մինչև հաջորդ ընտրությունները դիմանալու համար»,- ասաց Լևոն Պարոնյանը։